Կինոյի իռլանդական ինստիտուտում օգոստոսի 25-ին ցուցադրվել է «Զարմանալի Ադրբեջան» ֆիլմը, որը պատմում է մարդու իրավունքների ոտնահարումների եւ այլ անտեսանելի երեւույթների մասին՝ տեսանելի ճոխության եւ հարուստության ֆոնին վրա:
Ֆիլմի ռեժիսոր Լիզ Մերմին ցուցադրել է Ադրբեջանի երկու կողմ՝ կառավարության ներկայցարած «ժողովրդավարությունն» ու «իրական ժողովրդավարությունը»՝ ռեպրեսիաներ, մարդու իրավունքների խախտում, քաղաքական հետապնդումներ:
Ֆիլմի գլխավոր հերոսներից է Ազատություն ռադիոկայանի լրագրող Խադիջա Իսմաիլովան, որը քաղաքական հետապնդումների է ենթարկվում ռեժիմի կողմից, փոխանցում է thejournal.ie-ն:
Ֆիլմը ոչ այնքան Ադրբեջանին է ուղղված, որքան եվրոպական ինստիտուտներին, որոնք որոշել են լռություն պահպանել:











