Վաշինգթոնի Ազգային Կենդանաբանական այգում 15-ամյա Մեյ Սիյան անունով պանդան լույս աշխարհ էր բերել հրաշալի, առողջ ձագուկի: Սակայն Այգու աշխատակիցներն ակնկալում էին նաեւ նրա երկվորյակին, սակայն վերջինս մահացած է ծնվել:

Բժիշկները հուսով են պարզել երկրորդ ձագի մահվան պատճառը, որը թերզարգացել է դեռեւս մոր արգանդում, փոխանցում է Daily Mail-ը:

Կենդանաբանական այգու այցելուները հիացմունքով են դիտել փոքրի պանդայի լույս աշխարհ գալը: