WikiLeaks սկանդալային ռեսուրսի հիմնադիր Ջուլիան Ասսանժը, ով բնակվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը եւ պատրաստվում է մասնակցել Ավստրալիայի Սենատի ընտրություններին, նկարահանվել է նախընտրական տեսահոլովակում՝ երգելով Ջոն Ֆերնհեմի You`re The Voice երգը:
Այդ տեսահոլովակում աշխարհի ամենահայտնի քաղաքական փախստականը ռեփ է կարդում՝ նմանակելով 1980-ականների ավստրալացի երգիչ Ջոն Ֆերնհեմին: Նկարահանումները տեղի են ունեցել հենց Էկվադորի դեսպանատանը, որը ավելի քան մեկ տարի առաջ Ասսանժին քաղաքական ապաստան էր տրամադրել, փոխանցում է «Vesti.Ru»-ն՝ վկայակոչելով Sky News-ը:
Հիշեցնենք, որ Սենատի ընտրությունները, որոնց մասնակցելու է WikiLeaks-ի 41-ամյա հիմնադիրը, անցկացվելու են սեպտեմբերի 7-ին:











