Օգոստոսի 26-ի երեկոյան խոշոր հրդեհ է բռնկվել Ռիգայի Radiotehnika գործարանի տարածքում: Հրշեջները դեպքի վայր են հասել Երեւանի ժամանակով 23.30-ին:
Ըստ նախնական տվյալների` բռնկվել են Ռիգայի Իմանտա միկրոթաղամասի գործարանի տարածքի պահեստները: Հրդեհը վտանգավորության ամենաբարձր աստիճանի է եղել:
«ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ՝ Պետական հրշեջ-փրկարարական ծառայության ղեկավարը հայտնել է, որ հազիվ թե հաջողվի հրդեհը մարել մինչեւ օգոստոսի 27-ի առավոտը:
Դեպքի վայրում գտնվում են տասնյակ հրշեջներ, մի քանի ավտոցիստեռն, վերամբարձ կռունկ: Տուժածների մասին չի հաղորդվում:











