Անգլիական Քենթ կոմսությունում թանձր մառախուղի պատճառով խոշոր ավտոպատահար է տեղի ունեցել. բախվել են 100 ավտոմեքենաներ, տուժել է 200 մարդ, նրանցից վեցի վիճակը ծանր է:
«ՌԻԱ Նովոստին» Sky News հեռուստաալիքը վկայակոչելով նշում է, որ վնասված ավտոմեքենաներից վեց տուժածներին հանելու համար հատուկ գործիքներ են կիրառել:
Ականատեսներից մեկի խոսքով՝ վթարի վայրում տեսանելիությունը 20 մետրը չէր գերազանցում: Վարորդներից շատերը, հաշվի չառնելով եղանակային պայմանները, հակամառախուղային լույսերը չէին միացրել: A249 մայրուղում երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, իշխանությունները խնդրում են օգտվել այլընտրանքային ճանապարհներից:











