Նյու Յորքում հեռակառավարվող ուղղաթիռը սպանել է 19-ամյա մի տղայի: Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել Բրուքլինի քաղաքային այգում:
Այստեղ հաճախ են հավաքվում կոնստրուկտորները եւ հեռակառավարվող խաղալիքներ օդ բաց թողնող բազմաթիվ մարդիկ: 19-ամյա Ռոման Պիրոժեկ-կրտսերը փորձել է ինչ-որ հնարք ցուցադրել, սակայն ինչ-որ բան խափանվել է, հայտնում է rbc-ն:
Արագ սլացող Align T-Rex 700N DFC ուղղաթիռը դիպել է դեռահասի գլխին եւ պարանոցին: Հաշվված րոպեների ընթացքում տղան արնաքամ է եղել:











