ԱՄՆ-ում բնակվող մեկուկես տարեկան Աանավ Ջեյքարը անսխալ տարբերում է աշխարհի բոլոր երկրները քարտեզի վրա: Աանավի ընտանիքը Քլիվլենդ է տեղափոխվել Դելիին: Փոքրիկի բժիշկ մայրը պատմում է, որ երեխան սկսել է իր տաղանդը դրսեւորել մի քանի ամիս առաջ, երբ սովորել է եվրոպական մայրաքաղաքները:
Կարճ ժամանակում Ջեյքարը սովորել է ոչ միայն բոլոր երկրների անվանումները, այլեւ դրանց տեղը քարտեզի վրա: Օժտված փոքրիկի հայրն ու մայրը հավատում են, որ իրենց որդուն մեծ ապագա է սպասվում:
Մոտ ժամանակներս նրանք նախատեսում են շարունակել Աանավի տնային ուսուցումը եւ հավատում, որ իրենց որդին դպրոց կհաճախի իր հասակակիցներից շուտ, գրում է Lifenews-ը:











