Գվատեմալայում սեպտեմբերի 9-ին խոշոր ավտոպատահար է տեղի ունեցել. մայրաքաղաքից 60 կմ այն կողմ լեռնային տեղանքում առայժմ չպարզված պատճառներով ավտոբուսը դուրս է եկել երթեւեկելի գոտուց:

Պատնեշը քանդելով՝ այն գլորվել է անդունդը, որի խորությունն այդ հատվածում 75 մետր է: Ճշտված տվյալներոբ  43 մարդ զոհվել է, եւս  40-ը վնասվածքներ են ստացել:

Նրանք հիմնականում գվատեմալացի հնդկացիներ են եղել:  Զոհերի թվում նաւ տասը կանայք ու երեխաներ կան: Երեք կանանց գրկին նորածին երեխաներ են եղել: