ԱՄՆ-ի հարավարեւելյան նահանգների բնակիչները սեպտեմբերի 10-ի գիշերը հետեւել են երկնքում սովորականից պայծառ, ընկնող աստղի՝ գիսաստղի ընթացքին, որն իր պայծառությամբ գերազանցում էր լիալուսնին, ասվում է Ամերիկյան օդերեւութաբանական համայնքի հաղորդագրության մեջ:

Երկնաքարը հայտնվել է ըստ Գրինվիչի ժամը 01:25-ին, այն հիմնականում նկատել են Ալաբամա նահանգի բնակիչները: Ավելի քան 190 ականատեսներ իրադարձության մասին հաղորդել են օդերեւութաբանական համայնքին. նրանց տվյալներով, հրե գնդի պայծառությունը հասել է մինուս 22, անգամ մինուս 38 աստղային մեծության (լիալուսնինը կազմում է մինուս 12.74 աստղային մեծություն): Որոշ ականատեսներ լսել են պայթյունի ձայներ:

ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով ԱՌ-ին, բերում է NASA-ի ներկայացուցիչ Ջանեթ Անդերսոնի խոսքերը, ով հայտնում է, որ Երկիր մոլորակի մթնոլորտում, հավանաբար, կհայտնվի գիսաստղի երկրորդ կտորը: