Յուտա նահանգից մի ամերիկացի, ուշքի գալով ծանր վիրահատությունից հետո, չի կարողացել ճանաչել իր կնոջը եւ հիացել նրա գեղեցկությամբ: Ջեյսոն Մորթենսենը ճողվածքի ծանր վիրահատության է ենթարկվել: YouTube-ում տեղադրված տեսանյութում երեւում է, թե ինչպես է նա արթնանում նարկոզից:
Ուշքի գալով՝ Ջեյսոնը ուշադրություն է դարձնում հեռախոսով իրեն նկարահանող կնոջը եւ հարցնում. «Քեզ բժի՞շկն է ուղարկել: Դու պարզապես հիասքանչ ես: Դու իմ տեսած կանանցից ամենագեղեցիկն ես: Դու մոդե՞լ ես: Ընդհանրապես ո՞վ ես դու»: Երբ վերջինս Ջեյսոնին բացատրել է, որ իր կին Քենդիսն է, նա հայտարարել է. «Աստված իմ, իմ բախտը բերել է», գրում է Metro-ն, որին մեջբերում է lenta.r»-ն:
Այս տեսանյութը դիտել են ավելի քան 350 հազար անգամ: Մորթենսենը պատմել է, որ վեց տարվա ամուսնության ընթացքում սա իր հինգերորդ վիրահատությունն է եղել, եւ որ իր կինը միշտ իր կողքին է: Համացանցի օգտվողներն արդեն համեմատել են այս տեսանյութը «Դեյվիդը ատամնաբույժից հետո» տեսանյութի հետ, որը դիտվել էր 120 միլիոն անգամ: Այն նկարահանել էր մի ամերիկացի, որը որոշել էր նկարահանել ատամնաբույժին այցելելուց հետո ուշքի եկող իր որդուն: Երեխան անում եւ ասում էր տարօրինակ բաներ, օրինակ՝ հարցնում էր հորը՝ արդյոք իրենք իսկական աշխարհում են:











