Ամերիկյան Սիսայդ-Պարկ քաղաքում տեղի ունեցած հրդեհի արդյունքում 50 շինություն եւ փայտե մայթ է այրվել: Վերջինս տեսարժան վայր էր համարվում:

Հրդեհը սկսվել է պաղպաղակի խանութում եւ շուտով տարածվել այլ առեւտրային կետերում: Այրված փայտե մայթեզրը վերականգնել էին «Սենդի» փոթորկից հետո առաջացած լուրջ վնասներից հետո, հաղորդում է «Gazeta.Ru»-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

Կրակը հանգցնելու գործում ներգրավված է եղել 50 հրշեջ ավտոմեքենա եւ մոտ 400 մարդ: Նրանցից ոմանք այրվածքներ են ստացել եւ թունավորվել ծխից: Զոհերի մասին տեղեկություններ չկան: