Եվրոպայի լիգայի մրցաշրջանի առաջին փուլում` հուլիսի 11-ին, Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում Ինտեր-Վիկինգուր ակումբների խաղից վերադառնալուց հետո հայ մրցավարները ձերբակալվել են: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:
Բանն այն է, որ այս այս խաղից առաջ մրցավարներ Անդրանիկ Արսենյանը եւ Հովհաննես Ավագյանը բուքմեյքերական գրասենյակներում երկու թիմերն էլ գոլ կխփեն իրադարձության օգտին պայմանավորվածություն են ձեռք բերել Էդգար Սաֆարյանի, ոմն Գրիշայի եւ Գոռի հետ եւ ընդունել 45 հազար դոլար կաշառք տալու առաջարկը:
Սակայն խաղի ընթացքում մինչեւ 72-րդ րոպեն հաշիվը 0/0 էր, եւ մրցավարները որոշել են 11 մետրանոցներ նշանակել թիմերին, արդյունքում հաշիվը դարձել է 0/1: Սա, անշուշտ, կասկածելի էր թվացել ՈւԵՖԱ-ին, եւ նրանք բացահայտել էին այս 11 մետրանոցների անհիմն լինելը: ՈւԵՖԱ-ից ստացված դիմումի հիման վրա` ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, հարուցվում քրեական գործ եւ հայրենիք վերադառնալուց հետո Անդրանիկ Արսենյանն ու Հովհանես Ավագյանը կալանավորվում են:











