Բրազիլիայի Կամպու-Գրանդի քաղաքի դպրոցներից մեկում երկու աշակերտուհիներ մահացու կռվի մեջ են մտել աշակերտների բազմության աչքի առջեւ: Պարզվել է, որ կոնֆլիկտը երկու աղջիկների միջեւ (նրանց սենյակները կող-կողքի են) ծագել է այն պատճառով, որ նրանցից մեկի մոտ օծանելիքից ալերգիա է սկսվել:
18-ամյա Դաֆնի Ինգրիդ դե Լիմատը խնդրել է իր 15-ամյա ընկերուհի Լուանա Բիերու Գրիգորիոյին չօգտագործել այդ օծանելիքը:
Մերժում ստանալով, աղջիկը բարկացել է եւ որոշել է վրեժ լուծել դասերից հետո: Դաֆնին սպասել է Լուանային փողոցում եւ անմիջապես հարձակվել նրա վրա, բռնելով մազերից, հաղորդում է Life News-ը:
Զարմացած ուսուցիչները փորձել են բաժանել աշակերտուհիներին, սակայն նրանց դա չի հաջողվել: Դիմադրության հանդիպելով, Դաֆնին անսպասելիորեն հանել է դանակն ու խրել հակառակորդի փորը: Դրանից անմիջապես հետո նա դեպքի վայրից փախուստի է դիմել:
Դեպքի վայր ժամանակ բժիշկներն արձանագրել են Լուանայի մահը:











