Մեքսիկայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցրել է ուսուցիչներին, ովքեր մեկ քանի շաբաթ շարունակ շրջափակել են Սահմանադրության կենտրոնական հրապարակը: Ցուցարարները պահանջում են չեղյալ համարել կրթության վերաբերյալ բարեփոխումը, որի համաձայն, մասնավորապես, ուսուցիչները պետք է պարտադիր համակարգված տեստավորում անցնեն: Սեպտեմբերի 13-ին ցուցարարները արգելափակել են հրապարակի մուտքերը և սպառնացել են խափանել Անկախության հռչակմանը նվիրված տոնակատարությունը: Ի պատասխան իրավապահ մարմինները ուժային մեթոդների են դիմել, հաղորդում է Euronews-ը:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով Reuters-ին, նվազագույնը 40 մարդ վնասվածքներ են ստացել, ավելի քան 30-ը ձերբակալվել են: Մեքսիկական ՆԳՆ տվյալներով, ձերբակալվածների թվում ուսուցիչներ չկան: ԶԼՄ-ների տվյալներով, ավելի քան 10 ոստիկան է վիրավորվել:











