Հավայացի անչափահասին պատիժ է սպառնում կենդանու հետ դաժան վերաբերմունքի համար: Երտասարդը նկարահանել ու համացանցում տեղադրել է վագրանման շնաձկան հետ իր պայքարը: Կադրերը բավական հետաքրքիր են ստացվել: Ընդամենը մի քանի շաբաթում այդ տեսանյութը դիտել են տասնյակ հազարավորները:

Իհարկե, ավելի ուշ պարզվել է, որ հերոսական ոչինչ երիտասարդի արարքում չկա: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ վագրանման շնաձուկը գրեթե ընտանի կենդանի է եղել: Այն վաղուց էր բնակվում ծովածոցում եւ ձկնորսները մշտապես կերակրում էին նրան ու նույնիսկ անվանակոչել էին՝ Լավերնա: Հավայացիների խոսքով, կենդանին երբեք չէր հարձակվում մարդկանց վրա, հաղորդում է LifeNews.ru-ն:

Ինչպես երեւում է, ընկնելով փառքւ ետեւից, երիտասարդը որոշել է օգտվել կենդանու թուլությունից ու վստահությունից: Նա արդեն հայտարարել է, որ նկարահանելուց հետո բաց է թողլ կենդանուն, թեեւ կադրերը հակառակի մասին են վկայում: Կենդանիների պաշտպանության հավայական համայնքի անդամները արդեն արձագանքել են միջադեպին ու մտադիր են ապացուցելի երիտասարդ ռեժիսորի գործողությունների անօրինականությունը: