Ուկրաինայի արեւմտյան հատվածում վթարի է ենթարկվել մարզական ինքնաթիռ՝ «Զոդիակ» մակնիշի: Դժբախտ պատահարի արդյունքում զոհվել է երկու մարդ, հաղորդում է «LB.ua»-ն:
Ինքնաթիռում եղել 23-ամյա օդաչուն՝ Կիեւի բնակիչ, եւ 47-ամյա մեխանիկը: Երկուսն էլ տեղում մահացել են:
Նախնական տվյալներով՝ օդաչուն ինքնաթիռի տիրոջ որդին է եղել: Անկման պահին օդանավն այրվել է, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:











