Պակիստանի հարավ-արեւմուտքում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 327-ի: Զոհերի մեծ մասը բնակվում էր Բելուջիստան նահանգում:
Տեղի վարչակազմի տեղեկություններով՝ 285 մարդ զոհվել է Ավարան նահանգում: Եվս 42 մարդու մարմին հայտնաբերվել է Կեխ նահանգում: Իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել:
Պակիստանի կառավարությունը տուժողներին օգնության է ուղարկել բանակայիններին, հաղորդում է «Lenta.Ru»-ն:
Հիշեցնենք, որ 7,7 մագնիտուդով երկրաշարժը պակիստանյան Բելուջիստան նահանգում տեղի է ւնեցել սեպտեմբերի 24-ին: Երկրակեղեւի տեղաշարժի պատճառով Արաբական ծովի ավազանում նոր կղզի է առաջացել:











