62-ամյա Փոլ Քարասոնը, որը հայտնի է դարձել իր կապույտ մաշկի շնորհիվ, մահացել է սեպտեմբերի 23-ին, Վաշինգթոնի հիվանդանոցներից մեկում՝ սրտի կաթվածից:

Քարասոնի մաշկի գույնի փոփոխության պատճառն այն է, որ նա 10 տարի շարունակ արծաթ պարունակող կրեմներ է օգտագործել: Այդ կրեմների օգնությամբ տղամարդը փորձել է բուժել դեմքին հայտնված դերմատիտը: Նա տառապել է արգիրիա անվանումով հիվանդությամբ, որի պատճառը կենսաբանական ակտիվ հավելումներ օգտագործելն է: Քարասոնը զբաղվել է ինքնաբուժությամբ: Նա կոլոիդային արծաթ պարունակող կրեմներ է օգտագործել:

Իր մաշկի գույնի պատճառով, երեխաները նրան անվանել են «Պապա Սմուրֆ»:

Արծաթը, ինչպես հայտնում է FederalPost-ը, հակաբակտերիալ հատկություններ ունի եւ կիրառվում է վարակների դեմ պայքարում: Նա գործածությունից դուրս է եկել այն ժամանակ, երբ հայտնաբերվել է պենիցիլինը, որն ավելի արդյունավետ միջոց է: