Համացանցում կարելի է գտնել երիտասարդին, ով դեմքի անհավանական «ֆունկցիոնալ» մազերի արքան է: Ինչ ասես, թե նա չի անում իր նորաձեւ մորուքի հետ:
Այսօր մորուքի նորաձեւությունը գրավել է շատ տղամարդկանց, որոնք կզակին երկար մազեր ունեն:
Այս գաղափարն ու ինքնաարտահայտման միջոցը դուր է եկել նաեւ 19-ամյա Իսայա Ուեբին Սան-Ֆրանցիսկոյից, ով գրավել է համացանցն իր աննախադեպ տեսանյութերով, որոնցում ցույց է տալիս իր հիանալի մորուքի տարատեսակ ձեւավորումներ:
Ավելի քան 200 000 օգտատեր դիտել է հեղանակային տեսանյութը, որտեղ տղան հենց մորուքի վրայից կետչուպով լապշա է համտեսում: Մեկ այլ տեսանյութում նա առանց ձեռքերի օգնության համբուրգեր է ուտում եւ սոդայաջուր խմում:
Ուեբը խնամում է իր մորուքը, չափում երկարությունն ու տվյալները գրանցում Instagram-ում:
«Պարզապես ես եւս մեկ էնտուզիաստ եմ, ով ստեղծագործ տեսանկյունից է դիտում մորուքը»,- պարզաբանել է տղան՝ հավելելով, որ պատրաստվում է «վերջ տալ մորուքի վատ համբավին»: Հրաշք-մորուքի ոճով զբաղվում է Իսայայի կինը, ով էլ կյանքի է կոչում խելացնոր մտահաղացումները, գրում է Metro-ն:











