Ամերիկացի էսքտրեմալ բեյսջամփերը հերթական ռեկորդն է սահմանել: Նա թռչող թեւավոր համազգեստով Չինաստանում թռչել է  հինգ մետր հեռավորության վրա գտնվող ժայռերի միջով, հաղորդում է «ՄԻՐ 24»-ը:

Ջեբ Քորլիսը160 կմ/ժ արագությամբ ուղղաթիռից ցատկել է չինական Չժեցզյան նահանգում գտնվող Լանշան լեռների ճեղքվածքի վրայով: Կիրճի ամենանեղ հատվածը 3.5 մետր է: Ուղղաթիռից ցած նետվելով՝ ազատ անկման արագությունը կազմել է 160 կմ/ժ: Բառի բուն իմաստով ամերիկացին մահվան հետ է խաղացել: Թեթեւ քամին կարող էր  նրան ժայռի վրա նետել: Մեկ սխալ շարժում եւ երկրոդ փորձ այլեւս չէր լինի:

«Այս անգամ ես իսկապես անհանգստանում է, որ չի ստացվի: Չէի ցանկանա որեւէ մեկին վշտացնել: Առավել եւս, երբ Չինաստանի կառավարությունն ինձ ընդառաջ գնաց: Սա ամենաբարդ բանն էր, որ ես երբեւէ արել էի»,- ասել է էքստրեմալը:

Քորլիսը բեյսջամփերների շրջանում մեծ հեղինակություն է վայելում. նրանք պարաշյուտիստներ են, ովքեր ցատկում են տների տանիքներից, ժայռերի կամ որեւէ այլ շինության տանիքից: Ավելի քան 1000 ցատկերից հետո ամերիկացին յուրացրել էր նաեւ վինգսյութ համազգեստը: Էքստրեմալի երազանգն էր նրանով վայրէջք կատարել առանց պարաշյուտի: