50 մարդ է մասնակցել Թայվանի Թայբեյում տեղի ունեցած ինքնաշեն բոլիդ-մեքենաներով հումորային մրցավազքին:
Մրցարշավի մասնակիցներից մեկը պատմել է, որ Կանաչ կղզու բնակիչների ձկնորսական նավակի նման մոդելավորելով իր ինքնաշեն մեքենան, ինքն իր բողոքն է արտահայտում չորրորդ ատոմակայանի կառուցման դեմ, որն «այնքան էլ պետք է չէ մեր ժողովրդին»:
Ինքնաշեն մեքենաները, ըստ էության, սովորական հեծանիվներ են: Սակայն դիզայնը բավականին զգալի դեր է խաղում հաղթանակի գործում, քան ժամանակը, որի ընթացքում մրցարշավորդները պետք է հաղթահարեն եզրագիծը, հայտնում է Life News-ը:
Զվարճանքը մեծացնում է նաեւ այն փաստը, որ մոդելները արգելակներ չունեն: Եվ առանց վթարվելու եզրագծին հասնելու համար վարորդները ստիպված են եղել կտրուկ փոխել շարժման հետագիծը: Դա բոլորին չի հաջողվել. մեկը բախվել է խոտե պատնեշին, իսկ մասնակիցներից մյուսն էլ քիչ է մնացել հարվածի մայրուղի դուրս եկած տեղի հեռուստաընկերության օպերատորներից մեկին:











