Wutipթայֆունի ժամանակ Հարավ-Չինական ծովում խորտակվել է 3 ձկնորսական նավ, ինչի արդյունքում 74 մարդ համարվում են անհայտ կորած:

Փրկարարիներին հաջողվել է հայտնաբերել միայն 14 ձկնորսների, հաղորդում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով «Սինհուա» գործակալությունը:

Միջադեօը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ի երեկոյան: Ընդհանուր առմամբ, աղետի գոտում հայտնվել է 5 նավ՝ 171 մարդ տեղափոխող: Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ թայֆունը կհասնի Վիետնամի ափերին, իսկ երեքշաբթի կհասնի Թաիլանդ, հաղորդում է Agence France-Presse-ը:

Վտանգավոր շրջանների ավելի քան 70 հազար բնակիչների տարհանել են: