Զգացվում է, որ Լեռնային Ղարաբաղում ժողովուրդը հանգիստ է ապրում, իր կյանքն է կառուցում: Այս մասին Արցախի հանրային հեռուստատեսության հետ հարցազրույցում հայտնել է թալիշական շարժման առաջնորդ Ալիքրամ Գումատովը:

«Ես ուրախություն տեսա նրանց աչքերում, նրանք իրենց երջանիկ են զգում: Դա ինձ շատ դուր եկավ: Իմ հոգում հարցեր առաջացան` նման ուրախություն ես չեմ տեսնում իմ ժողովրդի աչքերում, իսկ այստեղ ամենուր եմ զգում: Ես այն տպավորությունն ունեմ, որ երիտասարդությունը տեսնում է իր ազատությունը, հարգում այն եւ իր պարտքն է համարում ապրել այդ ազատության մեջ, ու կպահպանի այն», - հայտարարել է նա:

Գումատովը ցանկություն է հայտնել, որպեսզի թալիշ ժողովրդի  երիտասարդները նույնպես դա զգան: