Արտառոց տեսանյութը, որտեղ գրանցվել է, թե ինչպես է հովազը կոկորդիլոսի վրա հարձակվելու համար դարանակալում գետի ափին, համացանցում արագ տարածում է գտել:

Բրազիլիայի Պանտանալ նահանգում «National Geographic»-ի թղթակցի կողմից տեսագրված նյութում երեւում է, որ կարճ պայքարի արդյունքում բծավոր կատուն բռնում է մեծ սողունի կոկորդից եւ պատառոտում նրան: Մեկնաբանություններում օգտատերերը ողջ աշխարհից հիանում են հովազի ճարպկությամբ եւ շնորհակալություն են հայտնում թղթակցին, ով կարողացել է նկարահանել նման յուրօրինակ տեսանյութ:

Ինչպես գրում է «TOPNEWS»-ը, մի քանի օրվա ընթացքում տեսգրությունը «Youtube»-ում հիթ է դարձել. այն դիտել է ավելի քան 10 մլն օգտատեր: