Խորվաթ ջրասուզակ Գորան Կոլակը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ կապված ջրի տակ շունչը պահելու հետ: Նրան հաջողվել է ջրի տակ չշնչել 22,5 րոպե:

30-ամյա ջրասուզակը նոր ռեկորդը սահմանել է խորվաթական մայրաքաղաքի գլխավոր հրապարակում: Նա իր հաջողությանը հասել է հատուկ պատրաստված լողավազանում: Գերմանացի Թոմ Սիտասի ռեկորդը գերազանցվել է ութ վայրկյանով: Նախքան սուզվելը նա մաքուր թթվածին է ներշնչելը, ինչը թույլատրելի է:

Խորվաթ դայվերի մարզչի խոսքով՝ նման նվաճումները մեծ ներդրում ունեն բժշկության զարգացման հարցում; Սակայն մինչ օրս գիտությանը հայտնի չէ, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմի հետ՝ շնչառությունն այդքան երկար պահելու դեպքում, հաղորդում է Life News-ը: