Բրազիլիայում երկու աղջիկներ որոշել են կրքոտ համբուրվել կրոնական հավաքի ժամանակ, ինչի արդյունքում ձերբակալվել եւ ճաղերի հետեւում են հայտնվել:  Կոնգրեսական եւ հովիվ Մարկո Ֆելիսիանոն դադարեցրել է իր ելույթը, երբ տեսել է, որ աղջիկները համբուրվում են: Հավաքին ներկա գտնվող ոստիկաններին նա խնդրել է ձերբակալել նրանց:

Հավաքին ներկա է եղել մոտ  70 հազար մարդ, հաղորդում է Newsru.com-ը՝ վկայակոչելով The Huffington Post-ը: Աղջիկները պնդել են, որ ոստիկանները նրանց հանդեպ բռնություն են գործադրել եւ որ միջոցառմանը ներկա բազմաթիվ հետերոսեքսուալ զույգեր եւս համբույրներ են փոխանակել: Աղջիկները շարունակում են բանտում մնալ, նրանց ճակատագիրն առայժմ հայտնի չէ: