Չինաստանի Հուասի քաղաքի հիվանդանոցներից մեկը տեղափոխված երկու տարեկան Սյաո Ֆենի  որովայնն այնքան ուռած է եղել, որ երեխան հղի էր թվում: Ի զարմանս բժիշկների՝ ֆանտաստիկայի ոլորտի այդ ախտորոշումը գրեթե հաստատվել է: Տղայի ներսում պտուղ էր հասունանում:

Բժիշկներն արագ հեռացրել են  տղայի երեխային, քանի որ  փորն այնքան էր ուռել, որ տղան  դժվարանում էր շնչել:  Ռենտգեն անելուց հետո՝ բժիշկները  հայտնաբերել են, որ երեխայի որովայնում ապրում եւ զարգանում էր երկվորյակ եղբայրը: Պտղի  հասակը 20 սմ է եղել: Այն ունեցել է ամբողջովին ձեւավորված ողնաշար, ձեռքեր եւ ոտքեր, հայտնում է «vesti.ru»-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը:

Մակաբույծ երկվորյակը զբաղեցրել է իր ավագ եղբոր ստամքոսի երկու-երրորդ մասը: Ըստ բժիշկների՝ երկվորյակների նման տեսակը զարգանում է, երբ բեղմնավորման ժամանակ ձվաբջջին չի հաջողվում ճիշտ կիսվել: