Թեննեսի նահանգի Ջեֆերսոն-սիթի քաղաքի մերձակայքում տեղոի ունցեած վթարի րդյունքում մահացել է ութ մարդ: Տեղի իշխանությունների տվյալներով՝ ավտոբուսը, որն ուղեւորվում էր Հյուսիսային Քարոլինա նահանգից, անցել է հանդիպակաց ուղի, բախվել բեռնատարին եւ շրջվել:
Դրանից հետո ավտոբուսն այրվել է: Դեպքի վայր են ժամանել շտապ օգնության 20 մեքենաներ եւ փրկարար ծառայությունների հինգ ուղղաթիռներ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:
Նույն օրը Մեմֆիս քաղաքում վթարային վայրէջք է կատարել Delta Airlines ավիաընկերության ուղեւորատար օդանավը:
Ինչպես հաղորդել են ավիափոխադրող ընկերության աշխատակցիները, ոչ անձնակազմի անդամները, ոչ ուեւորները չեն տուժել: Օդանավն ամերիկյան Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքից մեկնում էր Մեխիկո:











