Միլանի կենտրոնական փողոցներից մեկը սուզանավի «զոհ» է դարձել, որը ասֆալտի տակից դուրս է եկել հոկտեմբերի մեկին: Մարդիկ միանգամից չէ, որ հասկացել էին, որ գովազդի ականատես են:

Իտալիայի ապահովագրական ընկերություններից մեկը որոշել է մեկնաբանել իր ծառայությունները: Գովազդի կարգախոսն էր. «Կարող է պատահել ինչ ասես»: Կազմակերպիչները նաեւ վթար են «կազմակերպել»: Դեպքի վայր ժամանած հրշեջներն ու փրկարարները եւս բեմադրության մի մասն են: Այս մասին հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: 

Շոուին  մասնակցել են դերասաններ, որոնք փրկարարների, հրշեջների, լրագրողների, վարորդների դեր են կատարել: Ապահովագրական ընկերության աշխատակիցները հասցրել էին ամեն ինչ նախապատրաստել  վաղ առավոտյան՝ մի քանի ժամերի ընթացքում: