ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնում, Կապիտոլիումի շենքի մոտ հրաձգություն է եղել: Վիրավորվել է մի ոստիկան, իսկ հարձակվողը, ով կին է եղել, գնդակահարվել է իրավապահների հետ փոխհրաձգության ժամանակ:
Տեղի ժամանակով ժամը 14:28-ին մի մեքենա փորձել է ներխուժել Սպիտակ տան պատնեշով: Ապա նա ուղեւորվել է Կոնգրեսի շենքի մոտ, որտեղ կինը դուրս է եկել մեքենայից եւ անկանոն կրակ բացել: Ոստիկանները գնդակահարել են նրան: Կասկածյալի ինքնությունը չի հաղորդվում: Նախագահ Օբաման արդեն տեղեկացվել է միջադեպի մասին, հայտնում է BBC-ն:
Կոնգրեսի աշխատակիցներին ուղեկցել են բունկերներ` նրանց անվտանգությունն ապահովելու համար: Վիրավոր ոստիկանին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց:
New York Times-ի փոխանցմամբ, հրաձգության պահին մի քանի սենատորներ եղել են Կապիտոլիումի շենքի մոտ: Նրանց խոսքով, վեց կամ յոթ կրակոց է հնչել:ՀԴԲ-ի ներկայացուցչի խոսքով, հարձակումը ահաբեկչություն չէ, այլ լոկալ միջադեպ: Ոստիկանները նրա մեքենայում հայտնաբերել են փոքրիկ երեխայի:











