ԱՄՆ-ի մայրաքաղաքի կենտրոնում կրակոցները հրահրել է հոգեկան խնդիրներ ունեցող միջին տարիքի մի կին: Հետապնդելիս կինը սպանվել էր: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր Կոնգրեսի տարածքում կրակոցների եւ վիրավոր ոստիկանի մասին:
Ըստ նախնական տվյալների` Միրիամ Քերրին աֆրոամերիկուհի էր, բնակվում էր Կոնեկտիկուտում: Նա 34 տարեկան էր, մասնագիտությամբ՝ ատամնաբույժ: ABC News-ը հայտնում է, որ կինը հոգեկան խնդիրներ ուներ:
Իր սեւ սեդանով նա փորձել է անցնել Սպիտակ տան անցակետը: Սակայն չի կարողացել խորտակել պատնեշը: Ոստիկաններն անմիջապես արձագանքել են, նրանք կրակել են սեւ սեդանի ուղղությամբ եւ սկսել հետապնդումը:
Կնոջը հետապնդել են Փենսիլվանիա ավենյուի ողջ ճանապարհով` մինչեւ կոնգրեսի շենքը: Հետապնդմանը մասնակցել է ոստիկանական 20 մեքենա: Նրանք իրավաախտի հետեւից հասել են Կապիտոլիումի բլրում` Սենատի շենքերից մեկի մոտ, հայտնում է ՆՏՎ-ն:
Նորից կրակոցներ են սկսվել, եւ կին վարորդը սպանվել է: Ավելի ուշ պարզվել է, որ կինը զինված չի եղել, իսկ նրա մեքենայում մեկ տարեկան աղջիկ է գտնվել: Երեխան չի տուժել:
«ՌԻԱ Նովոստին» հաղորդում է, որ զոհվածի մայրը հայտնել էր Միրիամի հետծննդաբերական ընկճախտի մասին, եւ որ Միրիամը բուժվում էր հիվանդանոցում: Մայրը հավելել էր, որ չգիտի, թե ինչպես է իր աղջիկը հոկտեմբերի 3-ին հայտնվել Վաշինգտոնում, քանի որ այդ օրը Քերրի կրտսերը մտադիր էր երեխային բժշկի տանել:











