Թեթեւշարժիչային Bellanca 7ECA օդանավը վթարային վայրէջք է կատարել Քալիֆորնիայի Սան Խոսե քաղաքի բանուկ մայրուղում՝ Սիլիկոնային հովտի հենց սրտում:
Երկտեղանի օդանավն իջել է պիկ ժամին՝ ճանապարհային ինտենսիվ երթեւեկության պայմաններում:
Ըստ ոստիկանների՝ վայրէջքը բարեհաջող է եղել, օդանավի երկու ուղեւորները չեն տուժել, գրում է NEWSru.com-ը:
Օդաչուն ավտոճանապարհին վայրէջք կատարելու որոշում էր կայացրել թռիչքի ընթացքում ծագած խնդիրների պատճառով: Նա կարողացել էր խուսանավել ավտոտրանսպորտի երթեւեկությունից եւ վայրէջք կատարել ոլորանի վրա՝ երթեւեկության աջ գոտում: Որոշ ժամանակ անց օդանավը ոստիկանների ուղեկցությամբ էվակուատորով հեռացրել են:











