YouTube-ում ՀԱՀ-ի մայրաքաղաք Յոհանեսբուրգի ռեստորաններից մեկի վերահսկող տեսախցիկների ցնցող տեսագրություն է հայտնվել: Այնտեղ փոքր աղջնակը մի կնոջ ուշադիր հայացքի ներքո, ով, հավանաբար, իր մայրն է, վարպետորեն գողանում է այցելու կանանցից մեկի հեռախոսը, հաղորդում է NEWSru.com-ը:

Տեսագրությունը սկսվում այն պահին, երբ 7-ամյա աղջկա հետ ռեստորան են մտնում երկու կին, նստում են ազատ սեղանի շուրջ եւ ուսումնասիրում շրջապատող մարդկանց: Այնուհետեւ կանանցից մեկն ինչ-որ բան է ասում երեխային, որից հետո սկսում է զրուցել ընկերուհու հետ: Այդ պահին երեխան վեր է կենում, մոտենում կնոջ սեղանին, ով նստած էր հարեւան սեղանի մոտ, եւ սկսում է փորփրել նրա պայուսակը: Գտնելով հեռախոսը՝ նա անմիջապես իր տեղն է վերադառնում: Դրանից հետո խումբը խաղաղ լքում է սրճարանը: Հաշվի առնելով ներկաների հանգստությունը՝ ոչ ոք ոչինչ չէր նկատել: