59-ամյա բուլղարացին լողորդության է դուրս եկել պարկում՝ կապկպված ձեռքերով ու ոտքերով:
Տղամարդը նման քայլի է դիմել Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու համար: Նա լողալով անցել է 2 կմ:
Ջեյնն իր հայրենիքում հայտնի է որպես «Երկկենցաղ մարդ»: Բուլղարացին ասում է, որ կենտրոնացում եւ շնչառական հատուկ տեխնիկա է գործադրում՝ ջրում ինքնավստահ զգալու համար:
«Երկկենցաղ մարդուն» հետազոտած բժիշկները նրա մոտ անեմիայի ծանր դրսեւորում են հայտնաբերել, սակայն լողորդին դա չի կանգնեցրել:
Նա նոր ռեկորդը սահմանել է Մակեդոնիայի Օրքիդ լճում: Ջեյնին պարկի մեջ հասցրել են լճի մեջտեղ, որտեղ նա ցատկել է սառցաջրի մեջ եւ մեջքի վրա լողացել: Նա լողալով անցել է 2 կմ, դա տեւել է 2 ժամ, 47 րոպե: Ափին կազմակերպիչները նրան օգնել են պարկից դուրս գալ, ինչից հետո ռեկորդակիրը հայտարարել է. «Առաջին կիլոմետրը լողալիս շատ ցուրտ էր, բայց հետո հիանալի էր: Ջուրը տաք լիներ, կարծում եմ 10 կմ-ից ավելի կլողայի:
Լողալու գործընթացը տեսագրվել եւ ուղարկվել է Լոնդոնում Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչներին, գրում է factroom.ru-ն:











