Հոկտեմբերի 5-ը ուսուցչի միջազգային օրն է: 1994թ. ՅՈՒՆԵՍԿՕ–ն հոկտեմբերի 5-ը հայտարարել է որպես ուսուցչի և կրթական ոլորտի բոլոր աշխատողների մասնագիտական տոն։ 2010-ից Ուսուցչի օրը հոկտեմբերի 5-ին է նշվում նաեւ Հայաստանում:

Արագածոտնի մարզի Ծաղկաշեն գյուղի դպրոցում միակ թոշակառու ուսուցիչը մյուս տարի հրաժեշտ կտա դպրոցին: Դպրոցի նախկին տնօրենը թոշակի էր անցել դեռ 2010թ., բայց դպրոցում  աշխարհագրության ուսուցիչ չկար, եւ Սիրաս Զաքարյանը շարունակել է դասավանդել: Ամեն տարի թոշակառու ուսուցիչը ահը սրտում սպասում է, որ դպրոցի դուռը կթակի երիտասարդ մասնագետը, ու կավարտվի իր դասավանդման կեսդարյա պատմությունը: