Փառահեղ հրավառությունը, որը ծիածանի բոլոր գույներով զարդարել էր Սիդնեյի ծովածոցի երկինքն ու ջրային հորիզոնը, դարձել է Ավստրալական Արքայական նավատորմի 100-ամյակին նվիրված տոնակատարությունների գագաթնակետը:
Սիդնեյը վաղուց է հայտնի իր հրավառությունների շոուներով. օրինակ, ամանօրյա շոուն հավաքում է միլիոնավոր զբոսաշրջիկների: Այս անգամ հրավառությունը տեւել է մոտ կես ժամ, եւ կազմակերպիչները հայտարարել են, որ այն երկրի պատմության ընթացքում դարձել է ամենաբարդ ու մասշտաբային հրավառության շոուն: Հրավառությունը դիտելու համար Սիդնեյի ափամերձ հատվածում հավաքվել էր մոտ 1,5 միլիոն մարդ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
1913 թվականի հոկտեմբերի սկզբին Սիդնեյի բնակիչներն առաջին անգամ տեսան Ավստրալիայի Արքայական նավատորմը, որն այդ ժամանակ բաղկացած էր 7 նավերից: Ի հիշատակ երկրի պատմության մեջ այս կարեւոր իրադարձության՝ Սիդնեյում անց է կացվում նավերի միջազգային ցուցադրություն:
Տոնակատարության ծրագրում, որը կշարունակվի մինչեւ հաջորդ շաբաթվա կես , «բաց դռների օրեր» են գրեթե բոլոր նավեր վրա, ծովային զբոսանքներ առագաստանավերի վրա, ռազմածովային նվագախմբի ելույթներ:
Սիդնեյը Ավստրալիայի նավատորմի 100-ամյակը տոնել է փառահեղ հրավառությամբ
Հասանելի է
русскийՏեղադրություն











