Իսպանացի հովիվները Մադրիդում արդեն ավանդույթ դարձած բողոքի ակցիա են անցկացրել ուրբանիզացման դեմ` Իսպանիայի մայրաքաղաքի փողոցներով քշելով երկու հազար ոչխարներից բաղկացած հոտը եւ զվարճացնելով զբոսաշրջիկներին, հայտնում է Publico.es-ը:
Անսովոր ակցիան անցկացվում է արդեն 17-րդ տարին անընդմեջ: Այն վերարտադրում է հոտը քշելու հնագույն Fiesta de la Trashumancia տոնը, որը ծագել էր վեց դար առաջ, երբ Իսպանիայում հատուկ հրամանով ստեղծվել էին թագավորական ճանապարհներ` հոտը քշելու համար, որոնք մասնակի պահպանվել են նաեւ ներկայումս: Այժմ դրանք օգտագործվում են զբոսաշրջային ընկերությունների կողմից, ոոնք մասնագիտացած են գյուղական տուրիզմի ոլորտում, նշում է NEWSru Israel-ը:
1273թ. հիմնադրված Հովիվների խորհրդի նախագահ Խեսուս Գարսոնը հայտնել է, որ այդ քայլով անասնաբույծները պաշտպանում են հովվական երթուղիների իրենց իրավունքները, որոնք եղել են նախքան Մադրիդըի՝ ժամանակակից եվրոպական մայրաքաղաքի վերածվելը, հաղորդում է NEWSru.com-ը:
Ինչպես եւ հարյուրամյակներ առաջ, ժամանակակից իսպանացի հովիվները վճարել էին քաղաքի փողոցներով հոտը քշելու համար: Գինը կազմել էր 25 մարավեդի:











