«Ֆիթոու» թայֆունը ավերածություններ է գործել Չինաստանի Ֆուջիան շրջան Ֆուդինգ քաղաքում։  Քամու արագությունը առավոտյան եղել է ժամում 151 կմ, իսկ հետո դանդաղել է եւ վերածվել արեւադարձային քամու: Չվերթները հետաձգվել են, երկաթուղու աշխատանքը՝ դադարեցվել։

«Ասոշիեյթիդ փրեսի» փոխանցմամբ՝ ավելի քան կես միլիոն մարդ էվակուցվել է, 30.000 ձկնորսական նավերին հետ են կանչել ափ։

Հարավարեւմտյան ափին տեղատարափ անձրեւը շարունակվում է։