Կամբոջայում հորդառատ անձրեւների հետեւանքով սկսված ջրհեղեղներից վերջին մի քանի շաբաթում առնվազն 83 մարդ է զոհվել, մոտ 800 հազարը՝ տուժել:  Այս մասին հայտնել է Աղետների հետեւանքների վերացման ազգային կոմիտեի ղեկավարի տեղակալ Նհիմա Վանդան եւ հավելել, որ մարդկանց տարհանումը շարունակվում է:

Տարերքից տուժած 15 նահանգների բնակիչները ստիպված են եղել լքել տները:

Կամավորներն ու Կարմիր խաչի աշխատակիցները օգնություն են ցուցաբերում տուժածներին:

Ըստ աղբյուրի տվյալների՝ մոտ 120 000 տուն եւ 120 հազար հա բրնձի ցանքատարածություններ են ավերվել:

Կամբոջայում հեղեղների տարեշրջանը օգոստոսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածն է: Առավել ավերիչ ջրհեղեղը տեղի էր ունեցել 2011թ., երբ 250 մարդ էր զոհվել, հայտնում է «Արգումենտի ի ֆակտի»-ն՝ վկայակոչելով «Սինհուան»: