Իտալացի փրկարարները աֆրիկացի ներգաղթյալների «մարմիններից պատ» են հայտնաբերել Լամպեդուզա կղզու մոտակայքում խորտակված նավում:

Ջրասուզակները կարողացել են դուրս բերել 38 մարմիններ: Փրկարարների խոսքով՝ զոհերի մարմիններն այնքան խիտ են դասավորված եղել, որ դրանք դուրս բերելը շատ բարդ է եղել: Ընդհանուր առամամբ, նավաբեկության զոհերի թիվը հասել է 232-ի:

Նավի ներսում դեռեւս տասնյակ մարմիններ են մնում: Դրանց դուրս բերմանը խանգարում են տարբեր առարկաներ՝ ներքնակներ, ծածկոցներ եւ այլն: Այս մասին հաղորդում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով BBC News-ն:

Հիշեցնենք, որ նավաբեկությունը տեղի էր ունեցել հոկտեմբերի երեքի առավոտյան: Ներգաղթյալներ տեղափոխող նավն այրվել է եւ խորտակվել: Նավում եղել է մոտ 500 մարդ: 155 հոգու հաջողվել է փրկել: