Սերժ Ավեդիքյանի եւ Ելենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմը ներառվել է Օսկարի լոնգ-լիսթում՝ Օտար լեզվով լավագույն ֆիլմ անվանակարգում: Այս մասին հաղորդում է «Vesti.Ua»-ն՝ հղելով մրցանակաբաշխության պաշտոնական կայքը:

Այս փուլում ամենահեղինակավոր կինոմրցանակի համար պայքար են մղում 76 երկրների ֆիլմեր, որոնց թվում նաեւ Բոնդարչուկի «Ստալինգրադը»:

Այս տարի պատմության մեջ առաջին անգամ լոնգ-լիսթում ներառվել են Մոլդովան, Սաուդյան Արաբիան եւ Չերնոգորիան: Շորթ-լիսթը կկազմվի 2014-ի հունվարի 16-ին, իսկ հաղթողները պաշտոնապես կհայտարարվեն մարտի երկուսին կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ: