«Եդինայա Ռոսիայից» Պետդումայի պատգամավոր Անդրեյ Իսաեւը բացատրություններ է տվել՝ կապված հոկտեմբերի ութին Պետերբուրգ-Մոսկվա չվերթում տեղի ունեցած միջադեպի հետ: Նա հայտարարել է, որ հարբած լինելու պատճառով թռչել թույլ չեն տվել նրա օգնականին՝ Ալեքսանդր Պոգլազովին եւ նա, իբրեւ թե, արդեն դիմում է գրել աշխատանքից հեռանալու համար: Բացի այդ ոստիկանությունը Պոգլազովին տուգանել է հարյուր ռուբլիով, հաղորդում է «Vesti.Ru»-ն:

Հիշեցնենք, որ դեպքի ականատեսն է եղել «ՎԿոնտակտե» սոցկայքի գլխավոր տնօրենի տեղակալը:

Ռուսաստանցի պատգամավորին հեռացրել են չվերթից` հարբած վիճակում «դեբոշ» կազմակերպելու համար 

«Աէրոֆլոտի» մամուլի ծառայության տվյալներով՝ երբ նրանց թույլ չեն տվել թռիչքն իրականացնել, Իսաեւը սպառնացել է աշխատանքից հեռացնել այդ մասին հաղորդող աշխատակցին: