ԱՄՆ Տեխաս նահանգում ամբողջ արագությամբ ընթացող գնացքը հարվածել է ռելսերի վրա շրջադարձ անող բեռնատարին: Դեպքը տեղի է ունեցել Միդլենդում` հոկտեմբերի 10-ի առավոտյան: Վարորդը գնացքի հարվածից հաշված վայրկյաններ առաջ հասցրել է դուրս գալ բեռնատարից:
BBC-ն հայտնում է, որ որևէ տուժած չկա:
Դեպքին ականատես է եղել տարածքով մեքենայով անցնող մի մարդ, որը տեսագրել է բախումը։











