Դիմակավոր զինված գողը փորձել է կողոպտել ԱՄՆ Լոնգ Այլենդի մթերային խանութի աշխատողին, սակայն հանդիպելով անսպասելի դիմադրության՝ փախուստի է դիմել։
NEW York Post-ը հաղորդում է, որ դեպքը տեղի է ունեցել Նյու Յորքի Բրենթվուդ թաղամասի խանութներից մեկում։
Տեսանյութում երևում է՝ ինչպես է դիմակավորված գողը ներխուժում խանութ եւ 22 մմ տրամաչափի ատրճանակն ուղղելով աշխատողի վրա՝ կրակոց արձակում:
Գնդակը վաճառողին չի դիպչում։ Վերջինը սեղանի դարակից հանում է մեքսիկական մաչետե թուրը, դուրս է քաշում պատյանից ու հետապնդելով գողին վռնդում խանութից։
Գողը փորձել է ևս մեկ անգամ կրակել, բայց ատրճանակը չի կրակել:











