Լամպեդուզայի ափերի մոտ նավաբեկության զոհերի թիվը հասել է 311-ի: Իտալացի ջրասուզակները արդեն ավարտել են որոնողական աշխատանքները, հաղորդում է Euronews.com-ը:

Առնվազն 50 ապօրինի ներգաղթյալներ դեռեւս համարվում են անհետ կորած: Նրանց որոնումները շարունակվում են արդեն հեռակառավարման ստորջրյա սարքերի օգնությամբ: