«The Slow Mo Guys»-ի տղաները մշտապես փորձարկումներ են անում: Գեվին Ֆրին (Gavin Free) եւ Դենիել Գրանչին (Daniel Grunchy) զաբղվում են մեքենաների հետ կապված փորձարկումներով:

Այս անգամ զույգը զարմացրել է իր յուրահատուկ տեսանյութով. նրանք բացել են մշակույթի զարմանալի կողմը՝ «նկարելով հնչյունը»: Նոր տեսանյութում տղաները որոշել են երաժշտական կենտրոնի հզոր ու որակյալ բարձրախոսների վրա հեղուկ ներկ լցնել, որպեսզի ցույց տան երփներանգ ներկերի «թռչող» կաթիլների ողջ գեղեցկությունը, հաղորդում է Huffington Post-ը:

Զույգը ներկայացրել է տեսանյութի դանդաղեցված տարբերակը, որպեսզի մարդիկ տեսնեն գրավիչ այդ տեսարանը, երբ բարձարխոսներն աշխատում են իրենց ողջ հզորությամբ: