Չիկագոյի բնակչուհուն, որին ոստիկանները ձերբակալել էին ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու և ոստիկանի աշխատանքը խանգարելու կասկածանքով, Սկոկիի ստիկանության սպան այնքան ուժեղ է հրել, նետել մեկուսարանի բետոնե նստարանին, որ կինն ստիպված է եղել մի քանի լուրջ վիրահատության օգնությամբ վերականգնել դեմքի կոտրված ոսկորները։
Մեկուսարանում տեղադրված տեսախցիկի նկարահանած կադրերում երեւում է՝ ինչպես է Կասանդրա Ֆյուրեստեյնն ոստիկաններին խնդրում թույլ տալ իրեն ամուսնուն եւ երեխաներին զանգահարել, դուրս գալուց մի քանի վայրկյան անց ոստիկանը կնոջը երկու ձեռքով հրելով մտցնում է մեկուսարան, կինն ընկնում է, գլուխը դիպչում է բետոնե նստարանին, ինչից նա ուշաթափվում է։ Ավելի ուշ պարզվել է, որ հարվածից կոտրվել են կնոջ այտոսկրերը, աջ կողմի բոլոր ատամները թափվել են:
Կասանդրա Ֆյուրեստեյնին ոստիկանները ձերբակալել էին, երբ նրան գտել էին ճանապարհին կայանած իր մեքենայի անիվի առջև քնած:
New York Daily News-ը տեղեկացնում է, որ տուժածը բողոք է ներկայացրել սպայի դեմ, քանի որ ոստիկանությունն ինքը նույնիսկ կարգապահական տույժի չի ենթարկել իր աշխատանքից:
New York Daily News-ը տեղեկացնում են նաև, որ տուժածին վիրահատել են և այժմ նրա դեմքին տիտանի թերթ է ամրացված:











