Հնդկաստանի ափերին մոտեցող հզոր ցիկլոնի պատճառով մոտ 400 հազար բնակչի են տարհանել:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, տարերային աղետն արդեն հարվածել է երկրի արեւելյան նահանգներ Օրիսային ու Անդհրա-Պրադեշ: Աղետի գոտում հավաքվել են զորքեր ու փրկարարներ: Չնայած անվտանգության բոլոր միջոցառումներին, «Ֆայլինա» թայֆունը արդեն մեկ հոգու կյանք է խլել: Նա զոհվել է փոթորկից արմատախիլ եղած ծառից: 14 տարի առաջ երկրին վրա էր հասել նույն ուժգնությամբ թայֆուն, որին զոհ էր գնացել 10 մարդ: Այս անգամ փրկարարները կանեն ամեն ինչ, որ դա չկրկնվի:
Հնդկաստանում զբոսաշրջության շրջանը նոր միայն սկսվում է, իսկ մուսոնների շրջանն ավարտվում է: Միաժամանակ մեկ այլ ասիական հանգստավայրում՝ Ֆիլիպններում, նույն թայֆունն է մոլեգնում: Այնտեղից արդեն երկուսուկես հազար մարդ են տեղահանել եւ անգամ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիին:











