Հնդկաստանում հինդուիստական Ռաթանգար տաճարի մոտ, ճշտված տվյալներով, հրմշտոցի հետեւանքով զոհերի թիվը հասել է 109-ի, ավելի քան 100 մարդ վիրավորվել է: Ավելի վաղ հաղորդվել էր 60 զոհի մասին:

Տեղի ոստիկանության տվյալներով՝ տուժածներին օգնություն ցուցաբերելու աշխատանքները դադարեցվել են մթնելու պատճառով:

Հիշեցնենք, որ մոտ 150 հազար հավատացյալներ հոկտեմբերի 13-ին հավաքվել են Մադհյա-Պրադեշ նահանգի Դաթյա քաղաքի մոտ անտառում գտնվող տաճարում՝ նշելու Դուսեհրա տոնը: Երբ ուխտավորները անցնելիս են եղել Սինդհ գետի վրայով, կամրջի ճաղավանդակը կոտրվել է եւ խուճապ է սկսվել: Ականատեսների վկայությամբ՝ ոստիկաննները մահակներով փորձել է զսպել մարդկանց, ինչն էլ ավելի է սրել իրավիճակը, հաղորդում է РБК-ն:

Հնդկական տաճարի մոտ հրմշտոցի հետեւանքով 60 մարդ է զոհվել

http://news.am/arm/news/175780.html 

Հնդկաստանում այսպիսի միջադեպերը հազվադեպ չեն, որտեղ կրոնական տոներին բազմաթիվ մարդիկ են մասնակցում: 2008-ին, հինդուիստական Չամուդնա Դեւի տաճարում հրմշտոցից ավելի քան 220 մարդ էր մահացել: