Նվազագույնը 60 մարդ է զոհվել հոկտեմբերի 13-ին կենտրոնական հնդկական Մադհյա-Պրադեշ նահանգի տաճարներից մեկում զանգվածային հրմշտոցի ժամանակ: Մոտ 100 մարդ վնասվածքներ են ստացել:
Ինչպես հաղորդում է NDTV հեռուստաալիքը, մի քանի հարյուր հազար մարդ հավաքվել էր Ռատանգրահ քաղաքի մոտակայքում գտնվող Մանդուլա տաճարի մոտ, որպեսզի տոնեն Դուրֆա-Պուջա տոնը՝ նվիրված Դուրգա աստվածուհուն: Մարդկանց խումբը փորձել է շրջանցել ուխտավորների հերթը, ընդ որում լուրեր են տարածվել, որ Սինդ գետի վրայի կամուրջը ուր որ է կփլուզվի: Սկսվել է զանգվածային հրմշտոց, շատերն ընկել են գետը: Խուճապի պահին կամրջի վրա գտնվել է մոտ 25 հազար մարդ:
Տուժել են նաեւ տեղում գտնվող վեց ոստիկաններ, որոնց գազազած ամբոխը մեղադրել էր ողբերգությունը կանխել չկարողանալու մեջ ու սկսել է նրանց վրա քարեր նետել:





























